Դաժան սպանություն. նախկինում բռնաբարության համար դատապարտվածը փայտով ևմուրճով հարվածել է զոհի գլխին
Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ՝ մարտի 5–ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է 64–ամյա Սևան Նավասարդյանի դին։ Պարզվել է, որ անհայտ անձը բութ գործիքով հարվածել է Նավադասրայնի գլխին, որի հետևանքով նա մահացել է։
Ձեռնարկվել են օպերատիվ հեռախուզական միջոցառումներ, ճշտվել է անհայտ անձի ինքնությունը, ում և ոստիկանները բերման են ենթարկել բաժին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ կասկածյալը Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։ Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։