Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 մար 2019 17:35

Ալբերտ Բաղդասարյանը ԶՈւ-ում պաշտոն է ստացել Մարտի 1-ի գործով «ցանկալի» ցուցմունք տալու համար

Ալբերտ Բաղդասարյանը ԶՈւ-ում պաշտոն է ստացել Մարտի 1-ի գործով «ցանկալի» ցուցմունք տալու համարԻշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին գրում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկացնելով, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաև Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։
Աղբյուրը հիշեցնում է, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, ով ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով և ինչի համար՝ նվազագույնի հասցնելով նրա ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։

Բացի այդ, նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տևել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր