Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

08 մար 2019 16:20

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացվել է

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացվել էՄարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանի բողոքը՝ ընդդեմ Բ. Բեգլարյանի եւ Հ. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դատարանի որոշման։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը եւ վերացրել գործով ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանի եւ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունն ու ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին որոշումը։
Դատարանի այդ որոշման դեմ 2019 թվականի փետրվարի 27-ին դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, մինչդեռ դատարանը կարծում է, որ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել էր առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Նախնական քննության տվյալներով՝ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին, 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել էր յուրացումներ կատարելու մեջ: Պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել էր որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել էր բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը՝ փոխանցել ընկերությանը:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր