Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

09 մար 2019 16:43

Դիմակավորված ավազակային հարձակում. Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են՝բողոքում են բնակիչները

Դիմակավորված ավազակային հարձակում. Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են՝բողոքում են բնակիչներըԵրեկ՝ մարտի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղը անօգնական կնոջը քարշ է տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը թափանցիկ կպչուն ժապավենով կապել և ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթյա, ոսկյա թևնոց, մատանի, ականջօղեր և դիմել փախուստի։
 SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տուժածի հարևանները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հույս էլ չունենք, որ Չարենցավանի ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն։ Մեռան քաղաքում տներ ու ավտոմեքենաներ թալանելով։ Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են, բնակիչներին էլ հույս են տալիս, թե հանցագործությունները կբացահատվեն, սակայն թանաքը դեռ չչորացած՝ հերթական հանցագործությունն է տեղի ունենում։ Բաց դեմքերով հանցագործությունը Չարենցավանում չի բացահայտվում, ուր մնաց՝ դիմակով։ Էնպես որ, հույս չկա, որ Չարենցավանում կվերանա հանցագործությունների թիվը, իսկ ոստիկանությունն էլ կամ կբացահայտի, կամ կկատարի հանցագործությունների նախականխման աշխատանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր