Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ

«Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: