Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 մար 2019 14:10

Տեսանյութ.Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերը

Տեսանյութ.Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերըԱյս պահին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գտնվում են Կենտրոնական ավտոկայանում: Նրանք ներսից հանում են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող իրերը:
ՀԺ-ն մարտի 7-ին գրել էր, որ Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց եւ իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաեւ ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:
Հիշեցնենք, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը պայթեցվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի ավտոմեքենան: Վերջինս փորձում է ավտոկայանում կարգուկանոն հաստատել: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր