Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

11 մար 2019 16:00

Լևոն Երանոսյանը դիմել է ՀՔԾ. գաղափար չունի` ինչի հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել

Լևոն Երանոսյանը դիմել է ՀՔԾ. գաղափար չունի` ինչի հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել«Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը դիմել է ՀՔԾ:
 
 
Ինչպես հայտնի է` ՀՀ քննչական կոմիտեում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ: Բան այն է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ:

Դրա շրջանակներում տրամադրված 72 հազար ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լեւոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որ զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72 հազար ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրել են 52 հազար ՀՀ դրամին համարժեք գումար:
 
2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցել, եւ այս գործը ուղարկվել էր ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանն ասել է, թե գաղափար չունի` ինչի հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել, եւ դիմել է ՀՔԾ, որպեսզի իրեն ներկայացնեն այն որոշումը, որի համար իրեն մեղադրանք են առաջադրել: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ոստիկանապետի նախկին տեղակալին դեռեւս չի տրամադրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր