Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

13 մար 2019 14:23

ԱՄՆ բանակում արգելք կսահմանվի տրանսգենդերների մեծամասնության ծառայության համար

ԱՄՆ բանակում  արգելք կսահմանվի տրանսգենդերների մեծամասնության ծառայության համարԱՄՆ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի կարգադրություն է ստորագրել, որը տրանսգենդերների մեծ մասին արգելում է ծառայել ամերիկյան ԶՈւ-ում, հայտնում է Hill պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի կարգադրությունը, որը ստորագրել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Դեւիդ Նոքրվիսթը:
Պարբերականի տեղեկություններով՝ հիմա ԱՄՆ ԶՈւ ծառայության ընդունվող տրանսգենդերները ծառայելու իրավունք ունեն միայն այն սեռով, որով ծնվել են: Դրանից բացի, գերատեսչությունը յուրաքանչյուր թեկնածուին առանձին կքննի եւ իրավունք կունենա նրան մերժել ծառայության ընդունելու հարցում:

ԱՄՆ ՊՆ նոր քաղաքականությունը ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ից: Դրանից հետո «գենդերային դիսֆորիա» ախտորոշմամբ (գենդերային ինքնության խանգարում) մարդկանց թույլ կտան ԱՄՆ ԶՈւ-ում ծառայել միայն այն դեպքում, եթե բժշկական եզրակացություն ստացվի այն մասին, որ 36 ամիս նրանք «իրենց կենսաբանական սեռի մեջ կայուն են եղել» եւ պատրաստ են այդ վիճակով ծառայություն անցնել: Եթե «գենդերային դիսֆորիա» ախտորոշումը կատարվի զինծառայողի ծառայության ընդունվելուց հետո, նա ծառայությունը շարունակելու իրավունք կունենա, սակայն միայն իր կենսաբանական սեռով:
Նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին չեղարկել էր զինված ուժերում այն անձանց ծառայելու արգելքը, որոնց կենսաբանական սեռը ծնվելիս չի համապատասխանել նրանց գենդերային ինքնությանը: Ենթադրվում էր, որ 2017 թվականի հուլիսի 1-ից տրանսգենդերները կկարողանան պաշտոնապես ծառայության ընդունվել: Սակայն երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի ամռանը հայտարարել էր, որ նախատեսում է արգելքը վերականգնել: ԱՄՆ-ում դատարանները Թրամփի որոշումն արգելափակել էին: 2017 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում եւ Վիջինիայում դատարանները մերժել էին ստորին ատյանի դատարանների որոշումները բողոքարկող վարչակազմի հայցը: Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից տրանսգենդերությունը ծառայության ընդունվելուն խանգարող հանգամանք չէր:
Թրամփի վարչակազմը պնդում էր, որ տրանսգենդերներին ԶՈւ-ում ծառայության ընդունելու հնարավոր արգելքը ոչ մի ընդհանուր բան չունի խտրականության հետ եւ սոսկ վերացնում է կենցաղում ու զինվորականների միջեւ հարաբերություններում տարբեր դժվարությունները: Տարբեր գնահատականներով՝ ԱՄՆ բանակում արդեն ծառայում է 1,3 հազարից մինչեւ 6 հազար տրանսգենդեր, սակայն այս թվերը պաշտոնապես չեն հաստատվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր