Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ի համար          Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. Փաստ       ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ    

13 մար 2019 17:55

Արյան ճնշման վայրիվերումներ.Օրգազմը կնոջը կաթվածի հասցրեց

Արյան ճնշման վայրիվերումներ.Օրգազմը կնոջը կաթվածի հասցրեցՄարմնական հաճույքները Լոնդոնի 44-ամյա բնակչուհուն հիվանդանոց հասցրին։ Ինչպես ասվում է BMJ Case Reports ամսագրում  հրապարակված հոդվածում, կինը սեքսի ժամանակ անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները պարզել են, որ նա կաթված է ստացել գլխուղեղի անոթի պայթելու պատճառով։
Կինը բժիշկներին պատմել է, որ գիտակցությունը կորցնելուց առաջ օրգազմ է ապրել։ Մասնագետները նշում են, որ արյան ճնշման վայրիվերումները սեքսի ժամանակ իսկապես կարող են դառնալ արյունատար անոթների խզման պատճառ։ Բացի այդ, զարկերակային ճնշումը բարձրանում եւ սիրտն արագանում է հենց օրգազմի պահին։
Լոնդոնցի պացիենտուհու մոտ ախտորոշվել է սուբարախնոիդալ արնազեղում, եւ նա բուժվել էր էմբոլացնող պարույրի օգտագործմամբ։ Նա ընդհանուր առմամբ հիվանդանոցում է անցկացրել երկու շաբաթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր