17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

30 մար 2018 14:43

Որքան պետք է լինի արյան զարկերակային ճնշումը տարբեր տարիքի մարդկանց մոտ

Որքան պետք է լինի արյան զարկերակային ճնշումը տարբեր տարիքի մարդկանց մոտԱռողջության վերաբերյալ ամենատարածված բողոքներից և տարեցների «սիրած» հիվանդություններից մեկը արյան բարձր ճնշումն է:
Զարկերակային ճնշումը կարող է օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանալ և իջնել, իսկ առհասարակ մարդու նորմալ ճնշումը զուտ անհատական հասկացություն է:
Զարկերակային ճնշումն արյան ճնշումն է զարկերակների պատերի վրա: Առաջին հերթին՝ արյան ճնշումը կախված է սրտի կծկումների ուժից ու արագությունից և արյան ծավալից, որը կարող է այդ օրգանը դուրս մղել 1 րոպեի ընթացքում: Կարևոր է այս դեպքում նաև հենց արյան հատկությունները և անոթային պատերի դիմադրությունը:
Ոչ նորմալ զարկերակային ճնշումը կարող է հանգեցնել վատ տրամադրության, անքնության, աշխատունակության նվազման:
Բժշիկները կարող են պատասխանել հարցին, թե ինչպիսի զարկերակային  ճնշումն է նորմալ՝ իմանալով միայն հիվանդի տարիքը, սեռը և խրոնիկական հիվանդությունները:
Այնուամենայնիվ, արյան ճնշման չափումը պարտադիր պետք է լինի. առողջության վիճակի ցանկացած անբավարար վիճակի դեպքում դա պարզագույն եղանակն է պարզելու, թե արդյո՞ք սրտի ֆունկցիան նորմալ է:
Նորմալ զարկերակային ճնշումը չափելիս հաշվի են առնում հետևյալ չափանիշները
Սիստոլիկ զարկերակային ճնշում. այն թույլ է տալիս որոշել ճնշման ուժը արյան դուրս մղման ժամանակ:
Դիաստոլիկ զարկերակային ճնշում. ցույց է տալիս  այն ճնշումը, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին:
Զարկերակային ճնշման նորման
Զարկերակային ճնշման նորման մեծահասակ մարդկանց մոտ ընդունված է համարել 120/80 մմ ս.ս.-ը: Սակայն ինչպե՞ս կարող է այն անփոփոխ լինել, երբ մարդը կենդանի օրգանիզմ է և անընդհատ ստիպված է հարմարվել գոյատևման տարբեր պայմաններին: Բացի այդ՝ մարդիկ տարբեր են լինում, ուստի արյան ճնշման նորման նույնպես կարող է տարբեր լինել:
Որպեսզի իմանաք, թե որքան պիտի լինի մարդու ճնշումը տարբեր տարիքներում ձեզ պետք կգա հետևյալ աղյուսակները:
 
 

 
Որքան պետք է լինի արյան զարկերակային ճնշումը տարբեր տարիքի մարդկանց մոտ
Որքան պետք է լինի արյան զարկերակային ճնշումը տարբեր տարիքի մարդկանց մոտ
Վերոնշյալ աղյուսակից երևում է, որ որքան մեծ է մարդու տարիքը, այնքան բարձր է զարկերակային ճնշման ցուցանիշների նորման. սա պայմանավորված է անոթների, սրտամկանի և այլ օրգանների տարիքային փոփոխություններով:
Բարձր զարկերակային ճնշումը, ինչպես և ցածրը, կարող է առաջացնել առողջական տարբեր խանգարումներ, սակայն պարզելու համար՝ արդյոք արյան ճնշումն է պատճառը, երբ մարդու ինքնազգացողությունը վատ է լինում, անհրաժեշտ է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և արդյունքները գրանցել հատուկ օրագրում:
Դրա համար մի քանի անգամ պոլիկլինիկա այցելելը բավարար չէ հստակ պատասխան ստանալու համար. միայն պարբերաբար չափումները կարող են տալ ճիշտ պատասխանը:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր