Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ

Ըստ Forbes-ի, խորհրդարանականները նամակ են հղել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի և այլ անձանց նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ: Նամակի տակ ստորագրել է 22 խորհրդարանական՝ Լիտվայից, Լեհաստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
Ավելի վաղ հայտնել էինք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպության բացահայտման մասին, որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: