Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար          Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր       «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան    

18 մար 2019 14:48

Արհեստական «կերակրող կուրծք»՝ հայրերի համար

Արհեստական «կերակրող կուրծք»՝ հայրերի համարՃապոնական Dentsu ընկերությունը Տեխասի նահանգի Օստին քաղաքում կայացած SXSW փառատոնին հայրերի համար նախատեսված արհեստական «կուրծք» է ներկայացրել: Հարմարանքը, որն արտաքնապես կնոջ կուրծք է հիշեցնում, կոչվում է կերակրող հոր օգնական, հաղորդում է «Ֆակտին»:

«Ճապոնացի երեխաները աշխարհում ամենաքիչն են քնում: Մենք ցանկանում ենք լուծել խնդիրը և օգնել հայրերին առավել ակտիվորեն մասնակցել իրենց երեխաների կյանքին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Արհեստական կուրծքը հագեցած է կաթի կամ կաթնային խառնուրդի պահոցով, ծծակով և հատուկ սարքով, որը վերահսկում է երեխայի կերակրման գործընթացը և ինֆորմացիան փոխանցում ծնողի սմարթֆոնին:
Նշվում է, որ Dentsu-ն ապրանքը դեռ չի հանել շուկա, բայց պատրաստվում է դա անել: Միևնույն ժամանակ, լրագրողները հետաքրքրվում են, թե այն գնորդներին հիշեցնելու՞ է, որ տվյալ հարմարանքը դեռևս չի կարող փոխարինել բնական կրծքով կերակրելուն:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր