ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 մար 2019 15:31

Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել

Politik.am-ի հավաստի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին: Նախարար Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում:
Իր տեղակալներ Արսեն Դավթյանին, Անահիտ Ավանեսյանին և Լենա Նանուշյանին Թորոսյանը պարգևատրել է նրանց աշխատավարձի կրկնակիի չափով: Մինչդեռ նախարարության ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները՝ վարչության պետերը, պարգևատրվել են 1 աշխատավարձի չափով, իսկ շարքային աշխատակիցները՝ աշխատավարձի 20-ից 30 տոկոսի չափով:
Փաստացի, Արսեն Թորոսյանը ոչ միայն յուրայիններին շատ է պարգևատրել, մյուսներին՝ քիչ, այլև ինքն իրեն պարգևատրելով օրենք է խախտել, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նախարարի նկատմամբ խրախուսման և պատժի միջոցներ սահմանելու լիազորությունը վերապահված է վարչապետին: Այսինքն՝ մի կողմ թողնելով ինքն իրեն 2 մլնից ավելի պարգևավճար տալու հարցի բարոյական կողմը, ըստ օրենքի՝ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պարգևատրելու իրավունք չուներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր