Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

20 մար 2019 13:00

Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել.ինչու չի հայտնվել

Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել.ինչու չի հայտնվել
Ռազմինֆոյի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ 
Մեր հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։ 
Դատախազության պատասխանի մեջ նշվում է.
«Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019 ” 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպաության փորձի մեկ դեպք, որը տեղի է ունեցել 18․02․2019թ․, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ պարտադիր ժամկետային զինծառայող»:
Դատախազությունը այսպես է բացատրում «հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ» հանցագործությունը․
«Հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, եթե նրանց կյանքին վտանգի չի սպառնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր