Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

21 մար 2019 13:55

Հայկական ծագում ունեցող գործարարի ընկերությունը Դուբայում 75 հարկանի երկնաքեր կկառուցի

Հայկական ծագում ունեցող գործարարի ընկերությունը Դուբայում 75 հարկանի երկնաքեր կկառուցիՆյու Յորքում հիմնված sbe ընկերությունը, որի սեփականատերը հայկական ծագում ունեցող գործարար Սեմ Նազարյանն է, World of Wonders Real Estate Development ընկերության հետ համատեղ պատրաստվում է Դուբայում սկսել 75 հարկանի հյուրանոցի շինարարություն։
SLS ապրանքային նշանի ներքո Downtown Dubai անվանումով հյուրանոցի կառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Այն ունենալու է ավելի քան 900 սենյակ ու ապարանք։
Նազարյանը ԱՄՆ-ում գործունեություն ծավալող գործարար է, որը բացի հայկականից, ունի նաև իրանական ու հրեական արմատներ։ 1975 թվականին Թեհրանում ծնված Սեմի ընտանիքը Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ Նազարյանը կրթություն է ստացել ու սկսել գործարարությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր