Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է Բևեռի քարոզարշավը          Տեսանյութ.Պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ միջև       ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք չի բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման    

23 մայիս 2026 15:44

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք չի բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք չի բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորմանԻրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ վիճելի հարցերի շուրջ բանակցություններն ու խորհրդակցությունները դեռևս շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ։

Աղբյուրն ընդգծել է, որ որոշ հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, բայց քանի դեռ բոլոր վիճելի հարցերը չեն կարգավորվել, համաձայնություն չի ձեռք բերվի։

Ըստ նրա տեղեկությունների՝ ներկայումս հիմնական ուշադրությունը կենտրոնացված է պատերազմի դադարեցման հարցի վրա, և քանի դեռ այդ հարցը չի կարգավորվել, ոչ մի այլ հարց չի քննարկվելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր