Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 մար 2019 17:52

Մոդիֆիկացիայի վերջին ճիչը.տղամարդը վիրաբույժին խնդրել է հեռացնել ականջների մի մասը

Մոդիֆիկացիայի վերջին ճիչը.տղամարդը վիրաբույժին խնդրել է հեռացնել ականջների մի մասըՄարմնի մոդիֆիկացիայի մասնագետները եւ պլաստիկ վիրաբույժները տարօրինակ շատ խնդրանքներ են լսել իրենց հաճախորդներից, բայց այս խնդրանքը կզարմացներ նրանցից շատերին. տղամարդը Ավստրալիայից գնացել է Շվեդիա, որպեսզի մարմնի մոդիֆիկացիայի մասնագետը կտրի նրա ականջի խեցիների ներքին հատվածը։
Ստոկհոլմի Calm Body Modification  ստուդիայի ներկայացուցիչները սոցցանցերում տեղադրել են տարօրինակ վիրահատության արդյունքի լուսանկարները, որից հետո պացիենտի ականջներին, որի անունը չի նշվում, մեծ անցքեր են մնացել։
Պացիենտի ականջները լուսանկարներում բավական տարօրինակ տեսք ունեն։ Բայց, գուցե, դրանց տեսքը փոքր-ինչ փոփոխվի, հենց որ կարերը հանեն։

Ստուդիայի էջերի բաժանորդները բնավ միանշանակ չեն արձագանքել լուսանկարին։ Մեծամասնության արձագանքը բացասական էր կամ, առնվազն, հեգնական։ Բայց մի քանի մարդ, այնուամենայնիվ, գրել է, որ ականջները հետաքրքիր տեսք ունեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր