«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

22 մար 2019 14:48

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում Գարդասիլ–4–ի կիրառման վերաբերյալ

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում Գարդասիլ–4–ի կիրառման վերաբերյալ«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությմաբ։
Կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու, խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով։
Դիմումում, մասնավորապես, ասվում է.

««Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիան,  որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 (տասնհինգ) հասարակական կազմակերպություններ, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։
Համացանցում հայտնվել են հրապարակումներ և տեսանյութեր, որոնց համաձայն Առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է մի հրաման, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը պետք է կիրառվի 14-45 տարեկան անձանց շրջանում։

2016 թվականի մարտի 17–ին կառավարության որոշմամբ ընդունվել է2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը ծրագրված է կատարել միայն 13 տարեկան աղջիկներին:

Ըստ FDA-ի վերջին հրապարակման (թարմացվել է 02/05/2018) Գարդասիլ-4-ը ցուցված է 9-26 տարեկան անձանց:

Նշեմ, որ 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ այդ խմբաքանակն ամբողջությամբ չի իրացվել։ Սակայն, ի պատասխան մեր հարցմանը ԱՆ-ն նշել է, որ 2019 թվականին գնելու է «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ` յուրաքանչյուր սրվակը 4,5$-ով (շուկայական արժեքը մոտ 100$):

Խնդրահարույց են նաև նախկինում հայտարարված սքրինինգային ծրագրերի կատարման թերացումները, որոնք բերել են ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հաճախության ավելացման։

Արդեն սկսվել է «Գարդասիլ-4»-ի պատվաստման իրազեկման փուլը (23-րդ րոպեից)։ Ավելին, թեև նախարարի հրամանը չի հրապարակվել, սակայն արդեն շատ երիտասարդներ ստացել են այդ պատվաստանյութը (անվճար), ինչը հրապարակվել է ֆեյսբուքյան տիրույթում։

Հաշվի առնելով «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման նկատմամբ հանրային դժգոհությունը և բժշկական մասնագիտական ոչ միանշանակ վերաբերմունքը, 2017-2018թթ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից նվիրաբերած խմբաքանակի քչաթիվ կիրառումը, բժիշկների, իրավաբանների, հետաքննող լրագրողների և ծնողների կողմից բարձրաձայնվող խնդիրները, բազմաթիվ անհամապատասխանությունները նախարարի հրամանի և «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրի միջև, հարցի կարևորությունը և հանրային հնչեղությունը՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 88-րդ, 113-րդ հոդվածներով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածով, խնդրում ենք հրավիրել խորհրդարանական լսումներ` խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր