«Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» հանրային քննարկման արդյունքներ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ2026թ. հունվարի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անց կացվեց հանրային քննարկում՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփման վերաբերյալ:
Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության ոլորտի ընտրված 4 հակակոռուպցիոն մարմինների (ՀՀ սահմանադրական դատարան, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան), ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի աշխատակազմերի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտի անկախ փորձագետներ:
Հանրային քննարկման բացման խոսքով հանդես եկավ «Տնտեսական իրավունքի կենտրոն» անդամ Մովսես Արիստակեսյանը, ով շնորհակալություն հայտնելով ներկաներին հանրային քննարկմանը մասնակցելու համար, իր շնորհակալական խոսքն ուղղեց նաև.
• Եվրոպական Միությանը այս ծրագիրը ֆինանսավորելու համար,
• «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավարող կոնսորցիումի անդամ կազմակերպություններ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի անձնակազմին և փորձագետներին՝ ենթադրամաշնորհային ծրագրի թիմին մասնագիտական, տեղեկատվական ու տեխնիկական աջակցության համար,
• ենթադրամաշնորհային ծրագրի շահառու պետական կառավարման 7 իրավասու մարմինների ներկայացուցիչներին՝ կառուցողական համագործակցության համար,
• ենթադրամաշնորհային ծրագրի թիմի անդամներին՝ արդյունավետ աշխատանքի համար,
• «Հայացք» լրատվական վերլուծական կենտրոնին և «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ին՝ իրենց կայքէջերում ծրագրի ընթացքի մասին լրատվություն հրապարակելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավարող կոնսորցիումի անդամ կազմակերպության «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ով մասնավորապես նշեց.
• «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի նպատակների իրականացման ընթացքում ձեռք բերված համառոտ արդյունքները,
• Այդ ծրագրի շրջանակներում մյուս ենթադրամաշնորհային ծրագրերի կատարման որոշ հիմնական արդյունքների մասին,
• «Տնտեսական իրավունքի կենտրոն» կողմից իրականացված 2 ենթադրամաշնորհային ծրագրերի բացառիկ արդյունքները և կարևորությունը արդարադատության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և բյուջետային գործընթացների թափանցիկության, մատչելիության և հանրային իրազեկման ուղղություններով:
«Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփում» զեկույցը ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը:
Ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացուցիչները հատակապես առանձնացրեցին ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներից բխող հետևյալ մի շարք հիմնական արդյունքները.
• ծրագրի 3 փորձագետների կողմից շահառու 7 կազմակերպությունների համար, որոնք իրարից խիստ տարբերվում են իրենց առաքելություններով ու գործառույթներով, մշակվել են 132 մասնագիտական առաջարկություններ՝ իրենց բյուջետային ծրագրերի լավարկման վերաբերյալ,
• թիմի ակտիվ ջատագովության արդյունքում ընտրված իրավասու մարմիններին ներկայացված 132 առաջարկություններից ամբողջությամբ և մասամբ ընդունվել են 84 առաջարկություններ կամ դրանց ընդհանուր թվի 63.6 տոկոսը, այդ թվում՝ ամբողջությամբ ընդունվել են 54-ը կամ 40.9 տոկոսը, մասամբ՝ 30-ը կամ 22.7 տոկոսը:
Նրանք միաժամանակ առանձնացրեցին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի և սույն ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներից բխող հետևյալ հիմնական ձեռքբերումները.
• քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացի իրականացմանը,
• նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության մակարդակի բարձրացմանը,
• Ոլորտի հակակոռւպցիոն ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների քննարկումների աշխատանքներին ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներգրավումը և արդյունքների հանրայնացումը ԶԼՄ-ներով՝ դրանց վրա հանրային ազդեցության մեծացման նպատակով:
• բյուջետային գործընթացի վերաբերյալ ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների անդամների համապատասխան հմտությունների զարգացմանն ու փորձառության ձեռք բերմանը,
• պետական կառավարման, սահմանադրական անկախ ու ինքնիշխան մարմինների հետ ՔՀԿ-ների ու ԶԼՄ-ների կառուցողական համագործակցության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի թիմի կարծիքով թիմի կողմից ներկայացված առաջարկությունների միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստի միջազգային բյուջետային ընկերակցության կողմից հրապարակված «Բաց Բյուջեի Հետազոտություն» 2023թ. (ԲԲՀ-2023) զեկույցում (հղոմ՝ https://internationalbudget.org/open-budget-survey/country-results/2023/armenia) Հայաստանին տրված հանձնարարությունների կատարմանը և դրանով կբարելավվեն 2025թ. Հայաստանին տրվող գնահատականները:
Այնուհետև Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» վերլուծությունը՝ 2019-2026թթ. ընթացքում ծրագրի շահառու մարմիններին ՀՀ պետական բյուջեից հատկացումների հարաշարժի և Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2019-2025թթ. ընթացքում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով այդ մարմինների գործունեության վերաբերյալ տրված գնահատականների հարաշարժը:
Վերոհիշյալ 2 ներկայացումներից հետո տեղի ունեցավ մտքերի ակտիվ, գործընկերային և կառուցողական փոխանակում, որոնց ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված հարցադրումներին տրվեցին ամբողջական ու հստակ պատասխաններ:
Սույն լրատվությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
#B4C #budgeting #budget #EU4Budget #PublicFinancing
