Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

23 մար 2019 17:40

Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Համաձայն չեմ այդ հայտարարության հետ, որ «Մարտի 1»-ն ամբողջ ծավալով բացահայտված է, անգամ չեմ համարում եմ, որ այն բացահայտված է։ Ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, եթե գոնե մեկ մարդասպան բացահայտված չէ, բացահայտված չէ նաև նրան հրաման տվողը։


Հավանաբար պարոն Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, թեկուզ դրա դեպքում չի կարելի համարել, որ գործը բացահայտված է, որ բոլոր զոհերը սպանվել են, այսպես ասած, իշխանությունների կողմից գործող ուժերի կողմից։ Բայց դա ինձ համար շատ մեծ հարց է, մեծ հարց է նաև, որ անգամ ցուցարարների մեջ եղած զոհերն արդյո՞ք իշխանական ուժերի կողմից են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ «Մարտի 1»-ի գործն արդեն բացահայտված է։

Փաստաբանի խոսքով՝ քանի դեռ Մարտի 1-ի բոլոր զոհերի հեղինակները չեն բացահայտվել, պետք չէ ասել, որ այդ գործը բացահայտվել է։
«Գուցե սա լեզվի սայթաքում է եղել, գուցե արժե ընդունել, որ սայթաքում է եղել, քան փորձել դրա տակ հիմնավորումներ տալ, որովհետև ամեն հիմնավորում, որ դրվում է դրա տակ, ավելի անհասկանալի է դարձնում, ինչպե՞ս կարելի է այս գործը համարել բացված»,- շեշտեց Հ. Ալումյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր