ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբաններից մեկը կարող է հայտնվել սկանդալի կիզակետում

Հայազգի փաստաբանին մեղադրանք չի առաջադրվել, սակայն գործին ծանոթ երկու աղբյուր նշել են, որ վերջինս չհաստատված հանցակիցն է:
ԱՄՆ դատախազության տեղեկություններով, Ավենատտին այլ փաստաբանի հետ 2019 թվականի մարտի 19-ին հանդիպել է «Nike» ընկերության փաստաբանների հետ: Հանդիպման ժամանակ Ավենատին հայտարարել է, թե գիտի մարզչի, ով ապացույցներ ունի, որ ընկերությունը կաշառել է դպրոցի լավագույն խաղացողներին, որպեսզի նրանք գովազդեն իրենց ապրանքանիշը:
Քննությունը պնդում է, որ Ավենատին լռության համար 22,5 միլիոն դոլար է պահանջել, նաև առաջարկել է վարձել իրեն և իր գործընկերոջը ներքին քննություն իրականացնելու համար, ինչը կարժենար 15-25 միլիոն դոլար:
Հայազգի փաստաբանը չի մեկնաբանում տեղեկությունները: