Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

27 մար 2019 13:47

Անսովոր աժիոտաժ.Փաշինյանը դիպուկահարների հսկողության տակ

Անսովոր աժիոտաժ.Փաշինյանը դիպուկահարների հսկողության տակՕրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք:
Մինչ բնակիչները պարզում էին, թե ում համար են շենքը շրջափակում , երեկոյան լուրերի թողարկումից պարզ դարձան  պատճառները:
Նիկոլ Փաշինյանը եղել էր Ավանի վարչական շրջանի տարածքում: Վարչապետն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ առաջին անգամ Ֆուտբոլի ակադեմիա էր ժամանել: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ վարչապետն ու ՀՖՖ նախագահը հանդիպում էին ունեցել, առիթը՝ ազգային հավաքականի տղաներին Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ գոտեպնդելն էր:
Այսինքն՝ ավանցիների նկատած հատուկ համազգեստավորված անձինք իրականում ԱԱԾ աշխատակիցներն են եղել: Դիպուկահարները, փաստորեն, նախապես դիրքավորվել են Ֆուտբոլի ակադեմիան շրջապատող նորակառույցների տանիքներում, որպեսզի երկրի անվտանգության երկու երաշխավոր պաշտոնյաների անվտանգությունն ապահովեն:

Նշենք, որ այսպիսի հսկողություն, ինչպիսին նախօրեին Ավանում իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակադեմիա կատարած այցից առաջ և ընթացքում, վերջին անգամ մայրաքաղաքում նկատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրերին, երբ նախապես՝ դեռ այցից օրեր առաջ, դրսից ժամանած հատուկջոկատայինները ստուգում էին Երևանի հիմնական փողոցների դիտահորերը, շենքերի տանիքները, և բոլոր վտանգ ներկայացնող նրբանցքներն ու դիրքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր