«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 մար 2019 12:05

«Հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր». զինվորին սպանել է ծառայակիցը

«Հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր». զինվորին սպանել է ծառայակիցըՄարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորի մահվան դեպքից: Արա Առաքելյանի վրա կրակել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զիմծառայող եւ կրակելուց հետո զորամասում հրապարակային հայտարարել է, որ Արան իրեն ճնշել է, նվաստացրել, եւ ինքը, չդիմանալով այդ վիրավորանքներին, կրակել է. «Եթե հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր»: Զինվորը ձերբակալվել է. իրավապահները քննություն են տանում` հասկանալու համար, թե ինչ ճնշումների ու ստորացումների մասին է խոսքը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր