Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

28 մար 2019 11:27

Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի.. «Հրապարակ»

Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի.. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։
Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել եւ նվազելու միտում ունի։ Հակառակը՝ ոչինչ չանելով, ռեյտինգի բարձրացում են արձանագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ 4-ից մոտ 8 տոկոսի հասնելով, եւ ՀՅԴ-ն, որի վարկանիշն աճել է մոտ 1,5 տոկոսով։ Այս ցուցանիշները փոքր տատանումներով համընկնում են հայկական սոցհարցումների արդյունքներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր