Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 փետ 2018 10:00

Բուռն բանավեճ՝ «Ելք»-ում. Փաշինյանի և Մարուքյանի տեսակետները չեն համընկնում. «Հրապարակ»

Բուռն բանավեճ՝ «Ելք»-ում. Փաշինյանի և Մարուքյանի տեսակետները չեն համընկնում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ, ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանական մեծամասնությունն է, հետևաբար՝ դա նախ կնշանակի պայքար ՀՀԿ-ի դեմ, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը, որի մասն է կազմում նաև «Ելք»-ը, լեգիտիմ չէ, և պետք է ցրել։ Մինչդեռ ժամանակին «Ելքն» ընդունել է ընտրությունների արդյունքները»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր