Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

28 մար 2019 13:55

ԱԱԾ բացահայտումը. Սպառնացել է առևանգել երեխաներին ու պայթեցնել տունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի, 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթմամբ ստանալ 50 հազար ԱՄՆ դոլար: Նա նամակի մեջ գրել է, որ եթե գումարը չթողնի իր մատնանշած վայրում, ապա նա առևանգելու է Վ. Ղազարյանի երեխաներին, որից հետո գյուղում գտնվող Մուրացանի նրա տունը պայթեցնելու է:

ՀՀ ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն է, ով իր տրամադրութայն տակ ունի մի քանի բեռնատարներ և, ըստ գյուղացիների պատմածի, Հայաստանից միրգ է արտահանում, այդ թվում՝ ծիրան, դեղձ, խնձոր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր