Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

29 մար 2019 15:40

Գլխավոր դատախազը խնդրում է Հոկտեմբերի 27–ի գործով նոր երեւան եկած հանգանքների մասին հայտնել իրենց

Գլխավոր դատախազը խնդրում է Հոկտեմբերի 27–ի գործով նոր երեւան եկած հանգանքների մասին հայտնել իրենցՀՀ գլխավոր դատախազը հորդորում է Հոկտեմբերի 27–ի հետ կապված նոր երեւան եկած հանագամանքներ հայտնել դատախազությանը, եթե այդպիսիք առկա են։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե  Հոկտեմբերի 27–ի գործի վերաբացման անհրաժեշտութուն տեսնու՞մ է։
«Ես բազմիցս ասել եմ, որ ավարտված վարույթներով պետք է նոր երեւան եկած հանագամանք լինի, որ վարույթ սկսենք. մենք չենք կարող վարույթ իրականացնել նոր երեւան եկած հանգամանք պարզելու համար։ Եթե որեւէ մեկին հայտնի է նոր երեւան եկած հանգամանք, մենք ուղղակի հորդորում, խնդրում եւ առաջարկում ենք նրանց՝ այդ հանգամանքը մեզ հայտնի դարձրեք, եթե նույնիսկ գտնում եք, որ այն լայն հանրության համար հրապարկման ենթակա չէ»,–հայտարարեց նա։

Ըստ գլխավոր դատախազի՝ միայն նոր երեւան եկած հանգամանքի առկայության պարագայում կարող են իրենք վարույթ սկսել եւ դրա շրջանակներում մնացած մանրամասները ստուգել։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` մասնագիտությամբ բժիշկ  Էդուարդ Գրիգորանը, Նաիրի  եւ Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի եւ խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով եւ գնդակահարել 8 մարդու: Այդ օրը ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկ անձ՝  14 տարվա ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր