ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

29 մար 2019 17:16

Լեւոն Սարգսյանի հայտնաբերման մասին մենք դեռեւս տեղեկություններ չունենք, էքստրադիցիա չի կարող լինել

Լեւոն Սարգսյանի հայտնաբերման մասին մենք դեռեւս տեղեկություններ չունենք, էքստրադիցիա չի կարող լինելՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի հայտնաբերման վերաբերյալ մենք դեռեւս տեղեկություններ չունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ էքստրադիցիոն գործընթացը սկսվում է, երբ որ անձը հայտնաբերվում է, ձերբակալվում է եւ այդ մասին տեղեկացվում է ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես օրինակ Նարեկ Սարգսյանի դեպքում:

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեռն Արթուր Վանեցյանն ասել է, որ իրենք գիտեն Լեւոն Սարգսյանի գտնվելու վայրը՝ նա արաբական երկրներից մեկում է, գլխավոր դատախազն արձագանքեց. «ԱԱԾ տնօրենը կարող է ամենատարբեր օպերատիվ տեղեկություններն ունենալ ձեզ հետ մեծահոգաբար կիսվել: Մեզ հետ կիսվելը շատ հաճելի պրոցես է, բայց քրեադատավարական առումով ոչ մի նշանակություն չունի: Երբ այդ երկրի մարմինները հայտնաբերում են ու մեզ հայտնում են, այդ ժամանակ առաջանում են իմ գործողությունները: Հաստատումն այն է, որ իրավապահ մարմինները հայտնաբերում են, մնացածն ինձ համար նշանակություն չունի»:
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար  հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լեւոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։ Քննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լեւոն Սարգսյանն ու նրա դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լեւոն Սարգսյանի եւ Անի Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ՝ հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր