17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

30 մար 2019 16:05

Ալիեւի հայտարարությունը մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորության մասին հակասում է Երեւանը նվաճելու նրա հայտարարությանը

Ալիեւի հայտարարությունը մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորության մասին հակասում է Երեւանը նվաճելու նրա հայտարարությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները կարելի է ինչպես դրական, այնպես էլ բացասական գնահատել։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նրա խոսքով՝ կարեւոր է համանախագահների գնահատականը։ «Մեկ այլ դրական գործոն է այն, որ կողմերն ընդգծեցին մոտեցումների որոնման եւ մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կապահովեն պայմաններ հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Բացի այդ, հայտարարվեց մարդասիրական համագործակցության, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով երկխոսությունը շարունակելու մասին»,- նշեց փորձագետը։ Մարկարովն ընդգծեց, որ բացասական արդյունք կարելի է համարել այն, որ այս անգամ չհայտարարվեց բոլոր կողմերին բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին, ինչպես եւ ուղղակի չասվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ «Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում չի կարող անմիջապես իրականացվել։ Ղարաբաղի միջնորդավորված մասնակցությունն այն է, որ կլինեն համանախագահների այցեր Ղարաբաղ։

Բացի այդ, կշարունակվեն Նիկոլ Փաշինյանի ու Ղարաբաղի իշխանությունների այցերն ու համագործակցությունը»,- պարզաբանել է փորձագետը։ Նա ասել է, որ հայկական կողմն ու Բաքուն խաղաղության հանդեպ տարբեր ընկալումներ ունեն։ «Մեզ համար խաղաղությունը նշանակում է պայմաններ, որոնց դեպքում Ղարաբաղը կունենա միջազգային սուբյեկտի կարգավիճակ, այնինչ Բաքվի համար խաղաղությունը նշանակում է Ղարաբաղի ներառում Ադրբեջանի կազմում»,- նշել է Մարկարովը։
Նա ընդգծել է, որ Ալիեւի հայտարարությունը մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորության մասին հակասում է Երեւանը նվաճելու նրա հայտարարությանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր