ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը          Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

02 ապր 2019 16:28

Տեսանյութ. Զարմանում եմ, մեր հասարակությունն ի՞նչի վրա է զարմանում. Տոնոյանն իր հայտարարության մասին

Տեսանյութ.  Զարմանում եմ, մեր հասարակությունն ի՞նչի վրա է զարմանում. Տոնոյանն իր հայտարարության մասինԿառավարությունը պաշտպանական ոլորտում մեկ միասնական համաձայնեցված ծրագիր է իրականացնում։ Լրագրողների հետ զրույցում պատասխանելով   դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը կազատեր նախարարի պաշտոնից։
«Եվ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հասարակությունն ինչի վրա է զարմանում։ Մենք Նյու-Յորքում շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել՝ խաղապահության վերաբերյալ, Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակը և այլն»․-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր