Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

04 ապր 2019 14:42

Վանեցյանը՝ Փաշինյանի կողմից իր մորը պաշտոնից ազատելու,Ֆեյքերի դեմ պայքարելու մասին

Վանեցյանը՝ Փաշինյանի կողմից իր մորը պաշտոնից ազատելու,Ֆեյքերի դեմ պայքարելու մասինՖեյքերի դեմ պայքար պետք է լինի շատ զգույշ, մտածված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ավելի վաղ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ԱԱԾ-ից կոնկրետ արդյունքներ էր պահանջել մանիպուլյացիաների դեմ պայքարում:
«Կլինի ֆեյք, թե սովորական անձ, եթե գրառման մեջ չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ հանցակազմ կա, ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագաքնել, իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն, կանխեն հանցագործությունը»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հիշատակած մանիպուլյացիային, Վանեցյանն ասաց, որ դա վերաբերում է այն գրառումներին, այն թեմաներին, որոնք տարածվում են սոցցանցերում անանուն օգատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների. «Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է ուշադիր, զգույշ, և որևէ դեպքում չի վանսվելու խոսքի ազատությունը»:
ԱԱԾ-ը տնօրենը չգիտի՝ պայքարը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում, թե օրենսդրական փոփոխություններ են լինելու. «Դուք էլ տեսաք, որ նոր հարցն առաջ քաշվեցին, դրա համար պետք է որոշ ժամանակ այն ուսումնասիրվի»:
Վանեցյանը շեշտեց, որ բոլոր աշխատանքները կատարվելու են այնպես, որ խոսքի ազատությանը վնաս չտրվի, ինչն ամենակարևոր սկզբունքն է, որին հետևելու է:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում, այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Սակայն ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ կատարվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր մոր պաշտոնանկության մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքերն, որ պաշտոնանկությունները կատարվել են հանձնարարականները չկատարելու պատճառով, Վանեցյանը նշեց, որ որևէ կերպ չի մեկնաբանելու դա, ինչ ասվել է, ասվել է. «Պետք է չէ այս գործընթացն անձնավորել: Իմ մայրը պետական համակարգում աշխատել է երկար տարիներ, երբ ես դեռ դպրոցական եմ եղել: Նա շարունակել է աշխատել, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը պետք չէ իրար հետ կապել: Ես այլևս այդ խոսակցությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ»:
Առողջապահության փոխնախարարի մասով Վանեցյան ասաց, որ վերջինս ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին, իսկ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին, առաջադրվել է մեղադրանք: Կալանավորումը որպես խափանամն միջոց չի ընտրվել՝ ելնելով առողջական վիճակից և տարիքից:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր