ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

04 ապր 2019 16:37

2020թ.-ի հունվարի 1-ից մեքենաները 4-5 անգամ թանկանալու են

2020թ.-ի հունվարի 1-ից մեքենաները 4-5 անգամ թանկանալու են2020թ.-ի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում ավտոներկրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«2020-ի հունվարի 1-ից արտոնյալ ժամկետի 5 տարին լրանում է: Եթե այդ մաքսազերծումը փոխվում է և դառնում է շաժիչի հզորության խմ-ով, 7 տարի և ավելի տարիք ունեցող մեքենաները նվազագույնը 4-4.5 անգամ թանկանում են, 5 տարի ունեցողները՝ 3-3.5 անգամ են թանկանում: Սա նշանակում է, որ դուք այլևս չեք կարողնալու այս գործով զբաղվել, աշխատատեղեր ենք կորցնելու, մաքսատուրքեր չեն գնալու բյուջե»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ավտոնեկրողների տվյալներով՝ մաքսային դրույքաչափի ուժի մեջ մտնելուց հետո հարցականի տակ է դրվելու 20-30 հազար ավտոներկրողների և մեքենաների առքուվաճառքով զբաղվողների աշխատանքը:
«Դուք տասնյակ տարիներով զբաղված են այդ գործով և այն, որ պետությունը համապատասխան քանակի աշխատատեղեր չի կարողացել ստեղծել, մարդիկ տարիներով զբաղվել են, հմտացել են, իրենց օրվա հացը վաստակում են այդ ճանապարհով և այսօր պետական մակարդակով չկարողանալ այդ մարտահրավերի դեմն առնել, նշանակում է, պետությունը ձեռքերը լվացել է, մի կողմ է կանգնել և չի կարողանում ձեր ասած 20-30 հազար մարդու խնդիրը լուծել»,- նշեց պատգամավորը:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ 2017 թ.-ին ՀՀ ներկրվել է 34 հազար մեքենա, 2018 թ.-ին՝ 60 հազար. «այս տարի մենք սպասում ենք, որ 100 հազարը կանցնի: Ամենապարզ հաշվարկով, եթե 120 հազար մեքենան մոտ 5-6 հազար դոլարով հաշվարկեմ միջինը և դա բազմապատկենք 10 տոկոս մաքսատուրքով, նվազագույնը 60-70 մլն դոլար մենք կորցնելու ենք»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ մայիսին 2020 թ.-ի հունվարի 1-ից մեքենաների մաքսատուրքի բարձրացման հարցով լսումներ են կազմակերպելու, որին կհրավիրվեն նաև և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախարարներ:
«Ունենք մոտ 8 ամիս ժամանակ, կառավարությանը հստակ առաջարկել ենք, որ ԵԱՏՄ կոլեգիայի նիստում անպայման այս հարցը դնել շրջանառության մեջ, որովհետև ՀՀ-ն նաև ԵԱՏՄ մյուս երկրների համար շատ հարցերում արտոնություններին կողմ է քվեարկում: Կարելի է աշխատել, ինչ է եղել: Մենք չենք կարող եղած աշխատատեղերը կացնի մեկ հարվածով վերացնել և ասենք՝ բոլորդ զբաղվեք տեղեկատվական տեխնոլոգիաներով: Հուսանք, որ լուծումներ կլինի: Սա քաղաքական հարց պետք է լինի, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցը»,- նշեց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր