«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

04 ապր 2019 20:04

Կարևոր է, որ կանայք հավատալով սեփական ներուժին, կարողանան գործուն դերակատարություն ունենան հասարակության մեջ

Կարևոր է, որ կանայք հավատալով սեփական ներուժին, կարողանան գործուն դերակատարություն ունենան հասարակության մեջԿանանց մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հետ:
 
-Հայաստանում այսօր կանայք որքանո՞վ են ներգրավված հասարակական-քաղաքական գործընթացներում:
-Հատկապես վերջին շրջանում կանաց ակտիվությունն ու ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում շեշտակի աճել է, ինչն իհարկե պայմանավորված է մի շարք գործոններով: Այստեղ պետք է անդրադառնալ մի կարեւոր խնդրի, որ գործընթացներում ներգրավվածության մակարդակի խթանի վրա իհարկե ազդում է կնոջ դերի ընդհանուր բարձրացումը հասարակության մեջ, որովհետեւ կարեւոր է, որ կանայք հավատալով սեփական ներուժին, կարողանան գործուն դերակատարություն ունենան եւ հասկանան, որ կինը հասարակության մեջ ունի նույն  իրավունքներն ու պարտականությունները, ինչ` տղամարդը: Այս առումով կարեւոր է, որ կանայք ամենատարբեր ոլորտներում, կարողանան իրենց իրավունքների ամբողջական իրացմանը զուգահեռ, նաեւ հետեւողական լինեն, որ այդ իրավունքները հնարավորինս ծառայեն հասարակությանը:
 
-Ազգային ժողովում կին պատգամավորները 132-ից ընդամենը 32 են, արդյո՞ք գոհացուցիչ է:
-Եթե մենք նայում ենք օրենքի տեսանկյունից, ապա, իհարկե այն քվոտաները, որոնք սահմանված են ԸՕ-ով, այդ քվոտաները պահպանված են: Չեմ կարող ասել, որ, եթե 35, 40 կամ 50 լինեին, դա շեշտակի ինչ-որ բան կփոխեր: Ես ունեմ այն խորին համոզմունքը, որ թվաքանակից բացի կարեւոր է նաեւ բովանդակային մոտեցումը: Ցանկացած քվոտաների բարձրացում պետք է արդարացված լինի, եւ այո, եթե մենք հետեւում ենք ԸՕ-ին, ապա մեր հաջորդ ընտրությունների ընթացքում այս թիվը կաճի առնվազն 5 տոկոսով: 
 
-Կին պատգամավորներն ի տարբերություն տղամարդ պատգամավորների ի՞նչ խոչընդոտների կարող են հանդիպել:
-Չեմ կարծում մասնագիտական գործունեություն ծավալելիս կամ պարտականություններն իրացնելիս, ԱԺ-ում որոշակի տարբերակում դրվում է կին, թե՞ տղամարդ, որովհետեւ պատգամավորական գործունեության երաշխիքները ոչ մի սահմանափակում չեն դնում, եւ եթե այդ սահմանափակումը չկա օրենքով, նշանակում է պատգամավորը, որը օրինաստեղծ անձ է` ՀՀ-ում որեւէ խոչընդոտի առջեւ չի կարող կանգնել:
 
-Իսկ որո՞նք են առավելությունները:
-Առավելություններից կնշեմ, թերեւս մեկ կարեւոր հանգամանք, որ հստակ ծանոթ լինելով այն խնդիրներին, որոնք պայմանավորված են եւ առկա են հասարակության մեջ, որոնք բխում են օրինակ կանանց իրավունքներից եւ  երաշխիքներից, կինն առավելապես ակտիվ կերպով կարող է դա լոբինգ անել եւ այդ գաղափարները տանել առաջ:
 
-Կա նման կարծրատիպ, որ քաղաքականությունում տղամարդիկ առավել հաջողակ են:
-Կարծում եմ եկել է այդ կարծրատիպը կոտրելու ժամանակը, եւ մենք այսօր կերտում ենք այդ իրականությունը:
 
-Արդյո՞ք կնոջ համար դժվար չէ համատեղել ընտանիքը, կենցաղը եւ քաղաքականությամբ զբաղվելը:
-Ես կարծում եմ, որ վերը նշված երեք հասկացություններում կնոջ դերակատարությունը խիստ տարբեր է, ե՛ւ ընտանիքում ե՛ւ կենցաղում ե՛ւ քաղաքականությունում կնոջ ներգրավվածությունը պարզապես փոխլրացնում է:
 
-Եթե համեմատելու լինեք 20-րդ եւ 21-րդ դարի կին քաղաքական գործիչներին:
-Կարծում եմ, որ ժամանակակից հասարակությունը պատրաստ է ամբողջովին ապահովել կնոջ իրավունքները եւ այդ տրամաբանությամբ  մենք մեկ քայլ առաջ ենք 20-րդ դարից:
 
-Ի՞նչ է երջանկությունը կնոջ համար:
-Երջանկությունը թերեւս ներդաշնակություն է, որը պետք է առկա լինի ցանկացած ոլորտում:
 
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար:
-Բանաձեւը շատ հեշտ է՝ ընդամենը երջանկացնել կնոջը:
 
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին եւ հաջողակ քաղաքական գործիչ:
-Երջանիկ կին, անշուշտ, իսկ երկրորդ գործոնի հարցում, կարծում եմ պետք է գնահատական տա հանրությունը:
 
-Ձեր մաղթանքը կանանց տոների առթիվ:
Մաղթում եմ, որ կանայք լինեն ինքնաբավ, գնահատված եւ սիրելի, որովհետեւ այս երեքի համադրումը հենց այն պարզ ներդաշնակությունն է, որը կոչվում է երջանկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր