Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

05 ապր 2019 18:47

Մի՞թե վարչապետի կոչերը բավարար չեն, որ նրա կողմնակիցները սոցիալական ցանցերում ատելություն չբուծեն, իսկ նախկինների «աբիժնիկությանը» մի կերպ կդիմանանք

Մի՞թե վարչապետի կոչերը բավարար չեն, որ նրա կողմնակիցները սոցիալական ցանցերում ատելություն չբուծենԷս տարի եղանակը կառավարության կողմից է` ջուրն էնքան շատ է լինելու, որ ինչ վիշապ էլ խմի, մեկ է, հասարակ գյուղացուն հասնելու է, ջրառից հետո էլ դեռ Սեւանի մակերեսը մի 5-10 սանտիմետր բարձր է լինելու անցած տարվա համեմատ: էլ ինչ է ուզում կառավարությունը` բնությունն իր եւ մեր դաշնակիցն է, մնում են խելացի որոշումները`գյուղատնտեսությունը զարգացնելով սոցիալական վիճակը մեղմելու եւ արտահանման մեծացող պահանջարկը բավարարելու համար: Առհասարակ` կառավարության նիստին հետեւողներն ամեն շաբաթ հակասական զգացումներով են համակվում` նայած քննարկվող հարցերին վարչապետ Փաշինյանի վերաբերմունքի ուղղվածությանը, որը մեկ ոգեւորվում է ծրագրերի նպատակադրումներից, մեկ բարկանում` պատժի ենթակա նոր հասցեատեր հայտնաբերելով: Այս իմաստով կառավարության նիստը կոլիզիա, միզանսցեններ ու դրական կամ բացասական ֆաբուլա պարունակող մի ներկայացում է հիշեցնում սովորաբար:
 
Ուրեմն` գարունն ու հալոցքը որ ուշացել են`գետերը բավական երկար առատ ջուր կունենան, ջրամբարները 80-90 տոկոսով կլցվեն, բնությունն ու կառավարությունն էլ ձեռք-ձեռքի տված այս տարի կփրկեն մեր գյուղատնտեսությունը: Ու մի բանաստեղծություն էլ այս մասին պետք կլինի վարչապետից:
 
Դե լավ, կատակելու տրամադրությունը պահելու համար շատ ուրիշ գործոններ էլ են պետք: Այնպես որ` լրջանանք ու կառավարության մի նախաձեռնության մասին պատմենք` պետությունը «խելացի անասնագոմեր» ծրագիր է սկսում` որով գյուղացին մեքենայացված ու հարմարեցված գոմերում պետք է տասնհինգ կով պահի, դեռ ուսուցման ծրագիր էլ անցնի` ինչպես այդ բոլորն անել:
 
Ծրագիրը երեկ հաստատվեց, այդ ծրագրով նոր տեխնոլոգիաներով անասնագոմերի կառուցման ծախսերը պետությունը բոլորի համար 50 տոկոսով կփոխհատուցի, զինված ուժերի որոշ կոնտիգենտի եւ սահմանամերձ գյուղերի տնտեսավարողների համար` 70 տոկոսով: Մոտ 230 անասնագոմ պետք է կառուցվի ծրագրի շրջանակում: Նվազ տոկոսով վարկերի տրամադրման որոշումն էլ մինչ այս էր ընդունվել, գյուղացիների մի զգալի շերտի վարկային պատմություններն էլ մաքրվել են: Եթե այս ծրագրի իրագործումը հեռու մնա բյուրոկրատական քաշքշուկներից, տեղական իշխանությունների կամայական մոտեցումից եւ չվերածվի հասարակ գյուղացու անվամբ գրանցված խոշոր տնտեսավարողների ստվերային բիզնեսի, կամ մերոնքական եւ ձերոնքական տնտեսավարողների արհեստական բաժանման, ապա, իրոք, սա կարող է դառնալ գյուղը որոշ չափով ոտքի կանգնեցնելու ծրագիր: Դե գիտեք` հայերս մի առանձին շնորհք ունենք` «ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» տարբերակով ապրելու:
 
Կառավարության վերջին նիստն ուշադրություն գրավեց նաեւ վարչապետի մի շատ սուր արձագանքով` գազի թանկացման վերաբերյալ որոշ նախկին օլիգարխների կողմից սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում առկա, իր խոսքով`մանիպուլյացիաներին: Նա խիստ տոնով ասաց, թե վերջին անգամ է զգուշացնում կեղծ լուրեր տարածողներին. «Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանըՙ ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին է զգալու...»: Չպետք է լինեն գազալցակայաններ, որ ՀԴՄ չխփեն, եւ դա չի կարող գազի գնի բարձրացման գործոն լինել, նշեց նա: Ըստ նրա` թեեւ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց ազգային անվտանգության հարց է դառնում կեղծ լուրերով տրամադրությունների ստեղծումը: Նա ավելի առաջ գնաց, թե` անգամ հեղափոխական դրոշով ֆեյք (կեղծ) օգտատերեր կան, որ բռնության կոչեր են անում նախկին իշխանությունների ներկյացուցիչների հասցեին, որպեսզի ցույց տան, թե դա կապ ունի հեղափոխության հետ: Նա հանձնարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին զբաղվել դրանով : Հիմա ինչ` ԱԱԾ-ը, բանուգործը թողած, երկրի գլխավոր մարտահրավերներով զբաղվելու փոխարեն` պետք է թափառի ու խոշորացույցն առնի սոցիալական ցանցերի վիրտուալ տարածքնե՞րը: Որքան էլ` Վանեցյանը լրագրողներին ասում էր, թե` զգույշ, մտածված ու խոսքի ազատությանն առանց վնասելու են անելու դա: Է, մի՞թե վարչապետի կոչերը բավարար չեն, որ նրա կողմնակիցները սոցիալական ցանցերում ատելություն չբուծեն, իսկ դե նախկինների «աբիժնիկությանը» մի կերպ կդիմանանք: Թե չէ` ԱԱԾ-ը պետք է լրտե՞ս որսա, կոռուպցիոների, ստվերային սուբյեկտի բացահայտի, թե՞ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի հետեւից ընկնի:
Մարիետա Խաչատրյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր