Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
![Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց](https://hayacq.com/uploads/posts/2019-04/medium/1554543997_vahagn-danielyan.jpeg)
Մեղադրանքից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել: