ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում       Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի    

08 ապր 2019 18:24

Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը

Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքըՆերկայումս գերմանական բունդեսվերը չի կարողանում իր զինվորներին Աֆղանստան հասցնել սեփական օդանավերով: Ըստ SPIEGEL-ի, գերմանացի զինվորականները ստիպված են մինչեւ ապրիլի վերջը Աֆղանստան հասնել ամերիկյան C17 օդանավերով: Գերմանիան ստիպված կլինի հույսը դնել ամերիկյան C-17 օդանավերի վրա՝ իր զորքերը աֆղանական ճամբար փոխադրելով այլ երթուղով:
Որպես այլընտրանք նախատեսվում է նաեւ զինվորականներին Աֆղանստան հասցնել սովորական չվերթներով:

Պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը՝ զորքերը Եվրոպայից Աֆղանստան հասցնելու համար:
Սովորաբար գերմանական ռազմական օդանավերը թռչում են Կենտրոնական Ասիայի վրայով մինչեւ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար ի Շարիֆ քաղաք:
Ադրբեջանի մերժումից հետո մարտի վերջին ստիպված են եղել չեղարկել չվերթը:
Գերմանիայի զինված ուժերում իրավիճակի մասին զեկույցում նշվում է, որ գերմանական A310 օդանավերով փոխադրումները պետք է դադարեցվեն մինչեւ ապրիլի վերջը՝ Ադրբեջանի հետ տարաձայնության պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր