Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

10 ապր 2019 15:30

Մոսկվայում ձերբակալվել է հայ կնոջ սպանության կասկածյալը. նա սքինհեդ-մոլագար է

Մոսկվայում ձերբակալվել է հայ կնոջ սպանության կասկածյալը. նա սքինհեդ-մոլագար էՄոսկվայում ձերբակալվել է «Детский паллиатив» բարեգործական հիմնադրամի տնօրեն 57-ամյա Կարինա Վարդանովայի սպանության կասկածյալը՝ Ալեքսանդր Գոլովանովը, որը սքինհեդ է ու նախկինում դատվածություն է ունեցել խուլիգանության հոդվածով:

Ինչպես նշում է crimerussia.com կայքը, 55-ամյա տղամարդուն ձերբակալել են Վարդանովայի սպանությունից երկու օր անց, երբ նա մեկ այլ հարձակում է գործել՝ այս անգամ Տաջիկստանի քաղաքացու վրա: Գոլովանովը դանակով մի քանի անգամ հարվածել է տղամարդուն՝ վնասվածքներ հասցնելով նաև սրտի հատվածում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակումներ իրագործելիս սքինհեդն առաջնորդվել է «քաղաքը մաքրելու» ցանկությամբ: Չի բացառվում, որ Գոլովանովը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ: Այժմ ոստիկանությունը փնտրում է մոլագարի այլ հավանական զոհերին:

Հիշեցնենք, որ Կարինա Վարդանովայի դեմ հարձակումն իրականացվել էր ապրիլի 2-ին: Տեսահսկման խցիկները ֆիքսել էին սպանության պահը: Կադրերի համաձայն՝ մարդասպանը դանակով հարվածել է կնոջ մեջքին, հետո շրջել նրան և ևս մեկ հարված հասցրել՝ ենթադրաբար սրտի հատվածում:

Գոլովանովը եղել է բժշկական դիմակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր