18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

10 ապր 2019 16:40

Ստրասբուրգում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը

Ստրասբուրգում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունըԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է  Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը, գրանցումը դեռեւս շարունակվում է: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:
«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան: 15-20 րոպե կլինի ելույթի համար եւ մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:  

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են:  «Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման եւ վավերացման, ինչպես նաեւ մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Եվ այս քննարկումները միանշանակ կնպաստեն այդ գործընթացին: Մենք ունենք գործողությունների ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ, 2019 թվականին պետք է տանք մեկնարկը, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, որը ներառում է տարբեր ոլորտներում աջակցություն կազմակերպության կողմից: Եվ, իհարկե, այս այցը այդ գործընթացին նույնպես լիցք կհաղորդի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի այցը նաեւ Ստրասբուրգի հայ համայնքի հետ շփվելու լավ առիթ է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը եւ Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:
ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը եւ ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր