Պրիմադոննան և Ֆիլիպ Կիրկորովը կարող էին ծնող դառնալ.նրանք երկուսով երեխային էին սպասում

Մինչ Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնությունը Պուգաչովան ամուսնացած է եղել իր համերգների կազմակերպման գծով տնօրեն Եվգենի Բոլդինի հետ: Այդ տարիներին երգչուհին հղիացել է, բայց քանի որ նրա կարիերայի գագաթնակետն էր, նա և ամուսինը որոշել են ազատվել երեխայից: Պրիմադոննան մեկ անգամ չէ, որ զղջացել է իր կատարած քայլի համար և նշել, որ կարող էր երեխային տալ ավելի շատ մայրական սեր ու ջերմություն, քան Կրիստինա Օրբակայտեին, որը մանուկ հասակում մորը գրեթե չի տեսել:
Երեխայից ազատվելուց հետո բժիշկները երգչուհուն ախտորոշել էին անպտղություն, բայց Պուգաչովան շարունակել է հավատալ, որ կարող է կրկին զգալ մայր դառնալու բերկրանքը: Զգացողությունը նրան չի խաբել, և 1996 թ. Պուգաչովան հղիացել է Ֆիլիպ Կիրկորովից: Ցավոք, որոշ ժամանակ անց նա վիժել է երեխային: Մինչ այժմ զույգը չի մոռանում այդ չարաբաստիկ դեպքը: Նրանք նույնիսկ երգ էին պատրաստվում գրել՝ նվիրված իրենց ապագա երեխային, որն այդպես էլ լույս աշխարհ չեկավ:
«Ինչ կարող եմ հիմա ասել այդ մասին: Եթե այդպես է ստացվել, ուրեմն պետք է այդպես լիներ: Ալլան շատ էր ցանկանում այդ երեխային, նույնիսկ ավելի շատ, քան ես: Ես այդ ժամանակ այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է դա, իսկ Ալլան ցանկանում էր զգալ այդ երջանկությունը»,- պատմել է Կիրկորովը:
«Մտածում էի, որ եթե ոչինչ չստացվեր, երեխայի փոխարեն կծնվեին երգեր»,- տխրությամբ նշել էր Պուգաչովան, որն այսօր ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կրկին կարողացել է մայրանալ: 2013 թ. փոխնակ մոր օգնությամբ Ալլան և Մաքսիմ Գալկինը դարձել են երկվորյակի ծնողներ: