Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 սեպ 2022 11:30

Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու. կտակի բովանդակությունը

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Այս մասին սեպտեմբերի 4-ին KP.RU-ին տված հարցազրույցում պատմել է Պուգաչովայի ընկերոջ ծանոթը։

Պարբերականի զրուցակիցը կիսվել է կտակի բովանդակությամբ.

Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ և դերասան Նիկիտա Պրեսնյակովին։ Երգչուհին նրան մեկ այլ բնակարան է նվիրել Մոսկվայի կենտրոնում։

Պուգաչովան իր հինգ սենյականոց դեռևս «զրոյական» վիճակում գտնվող Տվերսկայա փողոցի բնակարանը  պաշտոնապես հանձնել է դստերը՝ երգչուհի Քրիստինա Օրբայկայտեին:

Բացի դրանից, նշվում է, որ երգչուհին անշարժ գույք է տրամադրել նաև եղբորորդուն և նրա որդուն։

Սեպտեմբերի 1-ին լուրեր հայտնվեցին, որ Ռուսաստան ժամանած Պուգաչովան երեխաներին դպրոց է տարել։

Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադարձի մասին հայտնի է դարձել օգոստոսի 27-ին։ Այս մասին հայտնել է երգչուհու օգնական Ելենա Չուպրավկովան։ Նրա խոսքով, արտիստը չի նախատեսում համերգներ տալ և երկրում կմնա «երկար ժամանակ»։

Ամռանը Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ ապրում էր Իսրայելում՝ հեղինակավոր, այսպես կոչված, իսրայելական Ռուբլևկայում գտնվող էլիտար առանձնատանը։

Մայիսի 17-ին Պուգաչովան հայտարարեց, որ մտադիր է աշնանը վերադառնալ Ռուսաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր