Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 ապր 2019 17:08

Դատարանը Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձրեց և թույլ տվեց դուրս գալ Հայաստանից

Դատարանը Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձրեց և թույ լտվեց դուրս գալ ՀայաստանիցԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:
Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է:
Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
«Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:
Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանը ևս մեկ անգամ կծանուցվի նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կկայացվի բերման ենթարկելու որոշում:
Հաջորդ դատական նիստը կկայան մայիսի 16-ին ժամը 15:00-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր