Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լռում է

Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիեւը։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաեւ այս զինծառայողի լուսանկարները։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որեւէ հայտարարություն չի արել։
Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։