Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 ապր 2019 14:22

Հիմքեր ունեմ ենթադրելու՝ ԼՂ հիմնախնդրով վերջին պայմանավորվածությունները կիրականանան. Լավրով

Հիմքեր ունեմ ենթադրելու՝ ԼՂ հիմնախնդրով վերջին պայմանավորվածությունները կիրականանան. ԼավրովՄոսկվայի կարծիքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Այս մասին չորեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան,- ասել է Լավրովը: - Մենք դրան [իրականացմանը] կօգնենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր