Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

18 ապր 2019 13:39

Գնացեք մի գազալցակայանին, բենզալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց

Գնացեք մի գազալցակայանին,բենզալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանցԻնձ ամեն օր ասում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ բոլոր գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ: Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասաց վարչապետը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան հարկային մարմինը չի կարող հետեւել ամեն մի գործարքին:
Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասաց, որ չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր