17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

18 ապր 2019 18:01

Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Ցյուրիխյան արձանագրությունները

Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Ցյուրիխյան արձանագրություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին, խորապես հուզել է հայ ժողովրդին: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Le figaro պարբերականի հետ հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին:

«Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել. սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետեւանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր