Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

19 ապր 2019 15:17

Աշխարհը խենթացել է.Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվել

Աշխարհը խենթացել է.Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվելՖրանսիայի ամենահայտնի խոհարարներից մեկը՝ Մանու Ֆիլդելը, անդրադառնալով ավերիչ հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հայտարարված դրամահավաքին, իր զարմանքն է հայտնել նման կարճ ժամանակահատվածում 1,2 մլրդ դոլար հավաքելու փաստի առնչությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ահռելի գումարը հավաքվել էր մոտ 24 ժամվա ընթացքում՝ տասնյակ անձանց և ընկերությունների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ:
«Այս փաստը չափազանց անհանգստացնող է: Աշխարհը խենթացել է»,-նշել է շեֆ խոհարարը՝ կից հրապարակելով տաճարի ու աֆրիկացի քաղցած երեխաների կոլաժը:
Ֆիլդելն ակնարկել է, որ Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, և ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարը մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղել:
Հատկանշական է, որ ինստագրամյան հարյուրավոր հետևորդներ աջակցել են Ֆիլդելին՝ նշելով, որ համակարծիք են:
«Չեմ կարող հավատալ, որ նրանք այսքան շատ գումարը ծախսում են կառույցի վրա, այլ ոչ թե աղքատներին օգնելու համար»,-գրել է նրանցից մեկը:
Սակայն գտնվել են նաև մարդիկ, որոնք քննադատել են խոհարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա անձամբ սեփական միջոցներից ինչ-որ բան հատկացնում է իր բարձրաձայնած խնդիրների լուծմանը:
«Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Ձեր ռեստորանից և խոհարարական հեռուստաշոուից ստացված եկամուտներն ուղղում եք Աֆրիկայի քաղցած երեխաների փրկությանը»,-գրել է հետևորդներից մեկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր