Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

19 ապր 2019 16:15

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը, որի համաձայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվում են։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի` 2019 թվականի ապրիլի 18-ի «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:
Նա նաև տեղեկացրել է, որ վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր