Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»       Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից    

22 ապր 2019 11:29

Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են

Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են
«Գաղտնիք  չէ, որ այսօր ՀՀ-ում՝ հատկապես Երևան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները. այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Հիմա թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկու կետերն էլ կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել»:
 
Այս մասին ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:

«Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:
Փոխնախարարն էլ նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված երկու գործընթաց կա՝ աջակցության և պաշտպանության: «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է և միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք և աջակցում ենք»,- ասաց փոխնախարարը:

Սակայն Բագրատյանին այս պատասխանը դուր չեկավ: «Հարգելի պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ Դուք ինձ ուղղորդեք ինչը՝ որտեղ: Ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները, համապատասխան եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին:Ճիշտ կլինի, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնեք այդ ուսումնասիրությունները, թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ Ձեզանից լավ գիտենք»,- ասաց Բագրատյանը:
Բագրատյանի այս դիտարկմանն էլ փոխնախարարը շատ կարճ պատասխանեց. «Ուրախ եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր