Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից.«Իրատես»
![Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից.«Իրատես»](https://hayacq.com/uploads/posts/2019-04/1555999688_12893291.jpg)
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։
Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց եւ սպասում է հարմար պահի։
Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում