Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

24 ապր 2019 18:45

Նա շատ փոքր մարդ է. Գագիկ Ծառուկյանը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

Նա շատ փոքր մարդ է. Գագիկ Ծառուկյանը՝ Իմ քայլի պատգամավորի մասինԻնքը շատ փոքր մարդ է, թող գնա լրագրությամբ զբաղվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանի հայտարարությանը, որ ԲՀԿ-ն կամ պետք է բիզնեսով զբաղվի, կամ քաղաքականությամբ:

Ծառուկյանը նշեց, որ ամբողջ աշխարհում հաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը և այլն. «Ես չեմ ուզում դրան անդրադառնամ: Մարդիկ պետք է լիարժեք հասկանան, թե ինչ են ասում: Չեմ ուզում չակերտները բացել»:
Դիտարկմանը, որ իր թիմի ամենահայտնի անդամներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, ևս լրագրող է եղել, ինչո՞ւ է անընդհատ խոսվում Գևորգյանի լրագրող լինելու մասին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ հարցը լրագրող լինելը չէ, հարցն այն է, որ մարդ պետք է հասկանա, թե ինչ է ասում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր